Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Յոթ մահացու մեղքերն ու առաքինությունները> Ամփոփելով «Յոթ մահացու մեղքերն ու առաքինությունները» հոդվածաշարը

Ամփոփելով «Յոթ մահացու մեղքերն ու առաքինությունները» հոդվածաշարը

Մարդու բնության մեջ դրված վտանգավոր կրքերը ինքնըստինքյան չար չեն, բայց մարդը չարի խաբեությամբ ու իր հոժարակամությամբ դրանք մեղք է դարձնում: Մեր “Յոթ մահացու մեղքեր” շարքով, որի հատվածները մեր ընթերցողին ներկայացրեցինք պարբերաբար, փորձեցիք ուշադրություն հրավիրել մեր անձն ապականող ու ի վերջո մեզ սպանող այն չարորակությունների վրա, որ առերես այդքան էլ վտանգավոր չեն թվում ոմանց: Նման սերմերի, որ կարող են չարի պտուղներ դառնալ, մարդու մեջ քնած են որակներ, որոնց սխալ սնուցելու և չափազանց հագեցնելու դեպքում մարդն ինքնակամ գնում է դեպի անպատվաբեր մահ: Դրանից խուսափելու փոքրիկ դեղատոմսեր համարեք մեր համեստ աշխատանքը, որ նպատակ ունի պարզելու մարդուն իր բաղադրության անտեսանելի ու նախեւառաջ իր անձի համար վտանգավոր որակների աճն ու վտանգավորության աստիճանը:


Եվ ուրեմն.

  • Եթե պիտի հպարտանանք, ապա միայն մեր Աստծով և ոչ թե մեր անձով. ինչպես ասում է Պողոս առաքյալը.«Ով պարծենում է, թող Տիրոջով պարծենա»(Ա Կորնթացիներ 1.31):
  • Եթե նախանձելու ենք, ապա միայն բարուն և առաքինությանը`մեր կյանքն առավել առաքինի դարձնելու և ոչ թե ուրիշներին վնասելու համար.«Նախանձավո՛ր եղեք այն շնորհներին, որ լավն են»(Ա Կորնթացիներ 12.31):
  • Եթե պիտի բարկանանք, ապա միայն մեղքի, մեզ նեղող չարի ու նրա սպասավորների վրա և կամենանք Տիրոջ զորությամբ հաղթանակ տանել նրանց դեմ:
  • Եթե պիտի ծուլանանք, ապա չարիք գործելու մեջ:
  • Եթե պիտի ագահ լինենք, ապա միայն Աստծո փառքը փնտրելիս:
  • Եթե պիտի սնվենք, ապա միայն Աստծո խոսքով ու գործով, այլ ոչ թե որկրամոլությամբ սպանենք մեր մարմինն ու հոգին:
  • Փոխարեն Աստծո և մարդկանց հանդեպ մաքուր սիրով լցվելու, բղջախոհությամբ դառնում ենք ցանկասեր ու մարմնասեր, մինչդեռ մարմնի սեռական ցանկությունն Աստված մարդու մեջ դրել է սերնդագործության համար`համաձայն Իր իսկ պատվերի.« Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրեք երկիրը» (Ծննդոց 1.28), («Մեղա Աստուծոյ», Սբ. Էջմիածին, 2001թ.):

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 5039
2012.11.27
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.