Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Խարիզմատների թափանցումը Հայաստան

Խարիզմատների թափանցումը Հայաստան

Օգտվելով 88-ի համազգային աղետի հետևանք հանդիսացող հոգևոր անօգնականության վիճակից, Աստծո մխիթարող խոսքը տարածելու քողի ներքո, ի թիվս այլ հոգեորսների, ՀՀ ներխուժեց նաև խարիզմատների աղանդը:
«Կյանքի Խոսք» աղանդի անդամներից մեկի հաղորդած բազմաթիվ արժեքավոր տվյալներից տեղեկանում ենք նաև, որ խարիզմատները մասնաճյուղեր ունեն Երևանում, Սևանում, Նոր-Հաճնում, Աբովյանում, Աշտարակում, Ուջանում, Գյումրիում, Ախուրյանում, Էջմիածնում, Սուրենավանում, Վանաձորում, Կապանում, Մեղրիում, Գորիսում, Եղիգնաձորում, Վայքում, Արտաշավանում, Հրազդանում, Մեծամորում: Աղանդն ունի նաև «Գնացեք, տեսեք» անունով գթության ծառայություն, որը զբաղվում է «բարեգործական- հոգեորսական» գործունեությամբ: Ունեն «հովվական ծառայության դպրոց», որտեղ հովիվներ ու քարոզիչներ են պատրաստում, «Աստվածաշնչի ուսուցման» և «Կիրակնօրյա ուսուցման» խմբեր, կազմակերպում են Աստծո խոսքի և էթիկայի ուսուցման դասընթացներ, ինչպես նաև սպորտային ու ստեղծագործական խմբակներ, որոնք իրականում հոգեորսության որոգայթներ են:


Առնվազն զարմանալ կարելի է, թե ինչպես է նման բնութագիր ու գործելակերպ ունեցող կազմակերպությունը գրանցվել ՀՀ Կառավարությանն առընթեր Կրոնի գործերի պետական խորհրդի կողմից, և ինչպես է, որ նրան մինչև օրս թույլ են տալիս ոչ միայն գործել, այլև պետական հանձնաժողովը և թաղապետարանները հնարավորությունն են ընձեռում բարեգործության անվան տակ ինչ-ինչ ծրագրեր իրականացնել: Չէ՞ որ նրանք բացահայտորեն թափանցում պետության կողմից ֆինանսավորվող հանրային դպրոցներ ու մանկապարտեզներ, այնտեղ հաստատում իրենց խեղաթյուրող կրթական համակարգը՝ խեղելով նոր սերնդի մտածելակերպն ու իրենց սև գործի կադրեր պատրաստում հայ պատանիներից:
Երևանում սովորաբար իրենց հավաքույթներն անց են կացնում պետական նշանակություն ունեցող այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են Մարզահամերգային համալիրը, Երիտասարդական պալատը և այլուր՝ հետզհետե դրանք վերածելով իրենց ժողովավայրի և «եկեղեցու»:

Սկզբնաղբյուր`«Կյանքի խոսք»-ը կամ`խարիզմատներ, «Տեղեկագիր աղանդների ուսումնասիրության», Երևան, 2002թ.
Շարունակելի

                                                                                         Կազմեց Էմմա Ադամյանը
                                                                                   ՍԵԵՄ լրագրողական ակումբ
                                                                                                   

Դիտվել է 4067
2013.03.02
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.