Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Խարիզմատիկ աղանդների մեթոդները

Խարիզմատիկ աղանդների մեթոդները

Խարիզմատիկ աղանդների հոգեորսության մեթոդները շատ նման են իրար: Բայց դա չի նշանակում, որ իրենք բոլորովին չեն տարբերվում իրարից: Ամեն մեթոդ քիչ թե շատ կիրառվում է, բայց ինչ չափով որոշում է հենց ինքը՝ աղանդի ղեկավարությունը:
Ընդհանուր մոտեցումն այն է, որ մարդը հայտնվի աղանդին պատկանող տարածքում: Այնտեղ արդեն հեշտ է աշխատել նրա վրա:


Այնտեղ հայտնվելով, մարդը զգում է  բացառիկ ուշադրութուն, սիրո և հոգատարության  վառ արտահայտություններ: Աղանդից դուրս, քեզնից բոլորը ինչ-որ բան են պահանջում, իսկ այստեղ քեզ բոլորը սիրում են, հոգ են տանում քո մասին: Սկսվում է համեմատություն իրենց և դրսի միջև, և, ակնհայտ է, որ նախապատվությունը տրվում է ո՛չ դրսից մարդկանց: «Եթե մենք վստահում ենք մարդկանց, մենք ավելի շուտ կսկսենք կասկածել մեր վրա, նույնիսկ եթե իրենք իրենց արտասովոր են դրսևորում, - ասում է Դվորկինը ( ժամանակակից կրոնական աղանդների ռուս հետազոտող), - հատկապես եթե միայն դու ես իրենցից տարբերվում: Մենք կարող ենք սխալվել, այդ պատճառով մենք սովոր ենք համեմատել մեր մտքերը ուրիշների մտքերի հետ, ինչը միշտ չէ որ բերում է ճիշտ եզրակացությունների»: Իսկ երբ մարդ տեսնում է, թե ինչպես են իրենց դրսևորում ուրիշները, նա սկսում է իրենց կրկնօրինակել: Սկզբում մարդը անհարամար է զգում առանձնանալ ամբոխից, և, որպեսզի խուսափի այդ զգացմունքից, կամա թե ակամա սկսում է ընդօրիակել  իրենց վարքաձևը: Այնուհետև դա վերածվում մի ավելի մեծ բանի՝ մարդու մոտ առաջանում է կախում:


Աղանդներում ուսուցանում են համբերատարություն, զերծ են պահում կրիտիկական մտածողությունից, սովորեցնում են չկասկածել, հավատալ առանց որևէ երկմտության,  «վստահել»:
Մարդորսության տեղխնիկաներից մեկն էլ այն է, որ մարդուն ազատում են պատախանատվությունից: Մարդը թուլանում է, նա ոչ մի հոգս չունի, որովհետև իր փոխարեն ամեն ինչ կանեն:
Բայց ամենամեծ նշանակությունը տրվում է ղեկավար հովվի խոսքին: Իր ելույթի ժամանակ ամբոխի ուշադրությունը պահելու համար քարոզիչը կիրառում է ձայնի տարբեր մանիպուլյացիաներ. միաժամանակ տևող մոնոտոն հնչյունը, երաժշտությունը: Հետագայում խոսքի փայլից բացի ոչինչ չի հիշվում, բայց մարդիկ բավարարված են:  Դա մարդու վրա ամենաէֆեկտիվ ազդեցություններից մեկն է:


Որպեսզի մարդը մնա աղանդում, նրան ներշնչում են, որ ինքը հատուկ դեր ունի այնտեղ, նրա համար, որ մարդը զգա իրեն իբրև ամբողջության մասնիկ, առանց որի ամբողջություն ուղղակի չի լինի:
Մարդիկ հավատում են, որ փրկությունը հնարավոր է միայն այդ աղանդի միջոցով: Իհարկե ոչ ոք չի բացառում, որ նաև հնարավոր է «սովորական» մարդու փրկությունը, բայց դա ասես իրական կյանքից չլինի: Հետևաբար, «եթե մարդը «մտածում է» իր «եղբոր» մասին, նա ցույց կտա նրան «ճշմարիտ» ճանապարհը»: Մարդիկ հոգնել են հիասթափվել, իրենք ուզում են թուլանալ, բայց թույլ մարդկանց միշտ ել օգտագործել են ուժեղ մարդիկ, իրենց նպատակներին հասնելու համար: Աղադները շահագորցում են մարդու էմոցիանները և թույլությունները, և պարբերաբար սառնասրտորեն անջատումը էմոցիաններից կօգնի կազմել իրական պատկերը կյանքի, ոչ միայն աղանդի հետ կապվաց:
                                                                                           

Կազմեց  Էմմա Ադամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 4475
2013.03.06
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.