Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Խարիզմատների կործանարար հետևանքները

Խարիզմատների կործանարար հետևանքները

Խարիզմատ աղանդների ներսում գործում է խմբային ճնշումը և առաջնորդի բացարձակ իշխանությունը: Հաճախ այս հանգամանքը հանգեցնում է ողբերգական հետևանքների: Աղանդի բազմաթիվ անդամներ տառապում են դեպրեսիվ վիճակով, որոնց թվում քիչ չեն ինքնասպանության փորձ անողները: Շվեդական վիճակագրության տվյալների համաձայն, հոգեբուժական հիվանդանոցներում միջին ցուցանիշից անհամեմատ բարձր է աղանդի նախկին անդամների տոկոսային թիվը: Ուշագրավ է, որ աղանդի ինքնասպանություն գործած անդամներից շատերը մինչև աղանդ մտնելը երբևէ չեն դիմել հոգեբույժի: Շվեդական «Sidsvenskan» թերթում (13.06.1991թ.) հրապարակված տվյալների համաձայն,  «Կյանքի խոսք» աղանդի հետազոտված հետևորդների խմբի 85%-ը հայտարարել է ընտանիքի և հին ընկերների հետ կապերի կտրուկ խզման և աղանդին խոշոր նվիրատվություններ անելու և տասանորդ տալու հետևանքով անհատական բարեկեցության կտրուկ անկման մասին: 93%-ը հայտնել է, որ իրենք ունենում են խուճապային վախի նոպաներ և քնի կորուստ, 25%-ն ինքնասպանության լուրջ փորձեր է կատարել: Ուպսալ քաղաքի կլինիկական թերապևտ Գ. Սվարթլինգը, ամփոփելով սույն հետազոտության տվյալները, հանգել է այն եզրակացության, որ «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ հոգեկան հիվանդներն ստանում են շիզոֆրենիայի ախտանիշներ ունեցող շատ լուրջ մտավոր վնասվածքներ:

 

 

Լուրջ հոգեկան խանգարման պատճառներից մեկը աղանդի խոստովանության տեսակն է, որը պարտադիր է աղանդի բոլոր անդամների համար: Այսինքն, քանի որ ասված խոսքն օժտված է իրականանալու զորությամբ, ապա ասել- խոստովանել կարելի է միայն դրական բաները`հաջողությունները, իսկ մեղքերը չի՛ կարելի, քանզի դրանք չար են և ասելու դեպքում կարող են իրականություն դառնալ: Այսպիսով մարդը միայնակ է մնում իր ներքին խնդիրների ու թուլությունների հետ, որոնց գոյությանը չկասկածելով, բայց և իրավունք չունենալով այն արտահայտել, մարդը պարտավոր է այն ճնշել իր մեջ: Ընդ որում, նա տեսնում է, որ աղանդի բոլոր մյուս անդամները հավաստում են (իհարկե` կեղծավորաբար), որ վաղուց արդեն «սուրբ են դարձել» և «ազատվել» են իրենց մեղքերից: Մարդն սկսում է այդ վիճակի պատճառը միայն իրենում որոնել… Ի վերջո, այս վիճակը հանգեցնում է անձի երկվության, շիզոֆրենիայի, դեպրեսիվ վիճակների:
  

Աղանդների անդամները վերածվում են ինքնատիպ թմրամոլների, որոնք արբում են ժողովների ժամանակ ունեցած ապրումներից և այլևս չեն կարողանում ապրել առանց «լեզվախոսությունից», «երկունքի ցավեր աղոթքից» կամ Բենի Հինի պիջակից ածանցվող էյֆորեայի; Չէ՞ որ այլևս միայն սրանք են աղանդավորներին փրկում հուսահատության սև անդունդից:


«Բարգավաճման աստվածաբանության» հետևորդները. լուրջ վնաս հասցնելով քաղաքացիների առողջությանը և հոգեբանական կախվածության մեջ գցելով նրանց, փաստորեն, խախտում են երկրների օրենսդրությունները: Նրանց համար բնութագրական են հետևորդների շահագործումը ու դրամաշորթությունը կամ, ինչպես իրենց առաջնորդներից մեկն է ասում. «սեփական ոչխարներին խուզելը», «նրանցից յոթ կաշի քերթելը»:

 

Սկզբնաղբյուր`«Կյանքի խոսք»-ը կամ`խարիզմատներ, «Տեղեկագիր աղանդների ուսումնասիրության», Երևան, 2002թ. 

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 7739
2013.03.08
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.