Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Խարիզմատներ. փաստեր և իրադարձություններ

Խարիզմատներ. փաստեր և իրադարձություններ

Այսօր կրոնական կազմակերպությունները, մասնավորապես` խարիզմատները, լուրջ վնաս են հասցնում մարդկանց առողջությանը` հոգեբանական կախվածության մեջ գցելով նրանց: Խախտում են երկրների օրենսդրությունները, իրենց հետևորդներին հասցնում իռացիոնալ էքստազի`վերահսկելով և նենգորեն կառավարելով նրանց գիտակցությունը և հոգեբանությունը: Կրոնական այս կազմակերպությունների ներսում առկա են նաև բռնության և սպանության դեպքեր: Հետևյալ փաստերն ապացուցում են աղանդավորների իրական վտանգը:


«Շնորհ ստացած» ոճրագործները


Յակուտական Ալդանե քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերը կապված են «նեոխարիզմատների» կամ «նեոհիսնականների» հետ. աղանդի առաջնորդները ծեծել էին իրենց հետևորդներին, մասնավորապես`երեխաներին, որոնցից առնվազն մեկը սպանվել էր: Աղանդավորները զավթել էին տեղական ինքնակառավարման վարչության շենքը: Ծեծված, ուժասպառ, բարոյապես ընկճված երեխաների մասին (որոնցից հրաժարվել էին տեղական նեոհիսնական խմբի անդամ իրենց ծնողները) հեռուստահաղորդումը թողարկվեց ամբողջ Ռուսաստանով մեկ: Հաջողվեց փրկել մի քանի մահամերձ երեխաների: Մի քանի օր անց գտնվեց և հողից հանվեց տասնամյա Միշա Դուլովի աճյունը, որին տանջամահ էին արել`իբր ցանկանալով քշել դևին (“Прозрение” ամսագիր (Православный информационно-просветительский журнал, Информационно-консультационны? й центр св. Иринея Лионского, #2(3)1999)):


Դրանից մի քանի ամիս առաջ ( 1998թ. վերջին), իրենց հետևորդներին ու նրանց երեխաներին ծեծելու և սպանելու գրեթե նույն մեղադրանքներով Բրազիլիայի ջունգլիների խորքերում ձերբակալվել էին նեոհիսնական աղանդի առաջնորդները: Աշխարհը ցնցվել էր սեփական հետևորդներին ծեծի ու սպանության ենթարկելու մասին փաստերից: Առաջնորդն ի պատասխան հայտարարել էր, որ այդ ճանապարհով նա իր հետևորդների միջից քշել է դևերին:


«Ապաքինում հավատքի միջոցով»


Ֆրանսիայում «աղոթքի միջոցով բժշկված» և մահացած երեխաների հետազոտությունը ցույց տվեց, որ ուսումնասիրություններում հիշատակվում է ավելի քան 34 երկրների 23 կրոնական խմբի անուն: Պարզվել է, որ նրանցից 5-ը մեղավոր են այդ դեպքերի 83 տոկոսի համար: Դրանց թվում էր «բարգավաճման աստվածաբանության» հիմքերը սնող «Քրիստոնեական գիտության եկեղեցի» աղանդը:


Մահացության այս դեպքերը կապված են սովորական հիվանդությունների հետ, «որոնց համար բոլոր բժշկական կենտրոններում գոյություն ունեն ստանդարտ բուժման միջոցներ»,- գրում են հետազոտողները: Նման դեպքերի առկայությունը թելադրում է, որ իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց օրենքներն այն դեպքերի վերաբերյալ, երբ ծնողներն անհրաժեշտ հոգածություն չեն ապահովում երեխաների նկատմամբ (կրոնական շարժառիթներով հրաժարվում են դիմել բժշկական օգնության): (Ֆրանսիա, BULLES, թիվ 60, 4-րդ եռամսյակ, 1998թ.):

      


Սկզբնաղբյուր`«Կյանքի խոսք»-ը կամ`խարիզմատներ, «Տեղեկագիր աղանդների ուսումնասիրության», Երևան, 2002թ.
 

Կազմեց Գայանե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 7851
2013.03.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.