Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ինտելեկտուալ փառատոն> Ձմեռային ինտելեկտուալ փառատոնում հաղթանակ տոնեց <<Տաթևը>>

Ձմեռային ինտելեկտուալ փառատոնում հաղթանակ տոնեց <<Տաթևը>>

Արդեն մի քանի տարի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ անցկացվում է ԱՀԹ ինտելեկտուալ փառատոն: Բազմիմաց երիտասարդների սիրելի խաղը կազմակերպվում է <<ԽորանԱրդ>> ինտելեկտուալ կենտրոնի աջակցությամբ:Այս տարվա առաջին` ձմեռային ինտելեկտուալ փառատոնը տեղի ունեցավ մարտի 3-ին` Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում: 19 թիմերի համար պատրաստված էր 48 հարց, որոնք բացառապես հոգևոր բնույթի էին: Մասնակիցների կարծիքով` նախորդ անգամների համեմատ, այս տարի հարցերն ավելի բարդ էին, վիճելի, բայց` հետաքրքիր:
Փառատոնի հաղթողը Արգավանդի Սուրբ Սագիս եկեղեցու «Տաթև» թիմն էր: Թիմի ավագ Նարեկ Եզակյանը նշեց, որ երեք տարի է մասնակցում են փառատոնին և այս անգամ պատրաստվել էին միայն վերջին երկու շաբաթներին` Ավետարան ընթերցելով: Երկրորդ տեղում էր Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու «Հայք» թիմը, երրորդ տեղում` Ավանի եկեղեցու «Ծիրանավոր» թիմը:
«ԽորանԱրդ» ինտելեկտուալ ակումբի ներկայացուցիչ Սեյրան Մարտիրոսյանի խոսքով այս խաղում կարևոր չէ շատ իմանալ, կարևորը` իմացածն օգտագործել կարողանալն է: Պետք է կարողանալ մրցել ոչ միայն միմյանց դեմ, այլ` ինքդ քո հետ: «Հաղթանակի ամենաբարձր տեսակն ինքդ քեզ հաղթելն է, ուրիշ թիմերին հաղթելը շատ հեշտ է»,- վերջում հավելեց նա: Իսկ հաղթող թիմն շտապում էր Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի` հոգևոր հովիվ Տեր Գրիգորին հայտնելու հաղթանակի մասին:

Լուսինե Մխիթարյան
Շողիկ Հարությունյան
ՍԵԵՄ լրագրության խմբակ
 

Դիտվել է 5444
2012.03.04
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.