Ընթերցանություն
Գլխավոր>Մայիս 17> Ա Հովհաննես 2:18-23

Ա Հովհաննես 2:18-23

18 Որդեակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եւ ինչպէս լսել էք, Նեռը գալու է. բայց արդէն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է։ 19 Մե՛ր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ, եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կը մնային։ Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, թէ նրանք ամէնքը մեզնից չեն։ 20 Իսկ դուք օծում ունէք Սրբից եւ ամէն բան գիտէք։ 21 Գրեցի ձեզ ոչ թէ որովհետեւ ճշմարտութիւնը չգիտէք, այլ որովհետեւ գիտէք այն. գիտէք նաեւ այն, որ ամենայն ստախօսութիւն ճշմարտութիւնից չէ։ 22 Իսկ ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա, ով ուրանում է, թէ Յիսուսը Քրիստոսն է։ Նա՛ է Նեռը, ով ուրանում է Հօրը եւ Որդուն։ 23 Ամէն մարդ, որ ուրանում է Որդուն, իր մէջ չունի նաեւ Հօրը։ Իսկ ով խոստովանում է Որդուն, նա իր մէջ ունի նաեւ Հօրը։

16.04.2017
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.