Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Հայսմավուրք> Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Մկրտության Տոնի վեցերորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Մկրտության Տոնի վեցերորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Մկրտության Տոնի վեցերորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Արդ, արարչագործության վեցերորդ օրում Աստված ասաց, և եղան բոլոր ցամաքային կենդանիները և ապա նրանցից հետո ստեղծեց Ադամ մարդուն, և ո´չ թե խոսքով, որպես ուրիշ արարածներին, որոնց ասաց, և եղան. հրամայեց և հաստատվեցին երկինքն ու երկիրը և ամենը, որ նրանցում են: Այլ, հող առնելով երկրից, ստեղծեց Ադամին Իր ձեռքերով ու դրեց նրան փափկության դրախտում`մշակելու և պահելու այն: Որովհետև Աստված ստեղծեց ամբողջ աշխարհը իբրև թագավորություն, դրախտը ստեղծեց իբրև թագավորի պալատը ու դրեց այնտեղ Ադամին որպես իշխան և թագավոր:


Իսկ այս տոնախմբության վեցերորդ օրում սահմանված է Սուրբ Ղազարոսի հիշատակը, որով ստուգապես իմանում ենք, թե Նա, Ով ստեղծեց Ադամին վեցերորդ օրը չորս նյութից (* տարերքից), Նա Ինքն` Ստեղծողն Ադամի, եկավ ծնվեց Սուրբ Կույս Մարիամից և, կանչելով, հարություն տվեց մեռելներից չորսօրվա մահացած Ղազարոսին ու Իրենով կյանքի կոչեց ադամական ամբողջ բնությունը և փոխեց խավարից լույս, որով իսկ և Ղազարոսին կենդանացրեց:


Քանզի թեև ավանդությամբ ասվում է, որ Ղազարոսի հարությունը այսօր եղավ, հիմա, այս օրը ստուգապես խորհրդաբար սահմանված է Ղազարոսի հարության հիշատակը` վեցերորդ դարում և վեցերորդ օրում` ուրբաթ օրը, վեցերորդ ժամում, մեր բնության նորոգման պատճառով:
Քանզի առաջին արարչագործությունում Աստված ասաց, թե. «Ստեղծենք մարդ մեր պատկերով» ու ստեղծեց նրան չորս տարերքից: Իսկ երբ տիրեցին մահն ու ապականությունը, երեք օր տևեց Ղազարոսի ապականությունը, և Աստված կրկին կենդանաստեղծեց նրան, որպես Ադամին չորս տարերքից` տալով Ղազարոսին հարության առհավատչյա`Ադամի բնությունը:


Որովհետև համընդհանուր հարությամբ  Աստված այս աշխարհի չորս կողմերից  կհավաքի ի մի մեռյալների մարմինները և հարություն կտա նրանց որպես Ղազարոսի մարմնին, զատելով աշխարհի տարերքներից մարդկային մարմինների նյութը` փոխարկելով անմահ կենդանության կրկին արարչագործությամբ ի փառս Քրիստոսի մեր Աստծո:


Քրիստոս Աստված, հարուցիչ և կենդանացուցիչ մարդկային բնության, բարձրացրու մեղքերով ընկածներիս և կենդանացրու հոգով մեռյալներիս, և ուրախացրո´ւ հրաշափառ Ծննդյամբդ այս գիրը կարդացողի հոգին:

ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 7288
2015.01.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.