Ընթերցանություն
Գլխավոր>Տիկնանց Միություն> Սիրո ճաշ` «Վետերան» օթևանի բնակիչներին

Սիրո ճաշ` «Վետերան» օթևանի բնակիչներին

Սիրո ճաշ` «Վետերան» օթևանի բնակիչներին

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական  օրհնությամբ հունիսի 18-ին Սուրբ  Երրորդություն եկեղեցու տիկնանց միության անդամները` եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ այցելեցին Հարավ Արևմտյան թաղամասի «Վետերան» օթևանի ծերերին:

Աստծո ողորմությամբ,  տեր հոր աղոթքով,  այս անգամ էլ եկեղեցու անդամները  սիրո ճաշ մատուցեցին կենտրոնի բնակիչներին:

Սուրբ Երրորդություն եկեղեցու անդամներն արդեն երկար տարիներ է` այցելում են «Վետերան» օթևանի ծերերին, զրուցում և կարեկից լինում միայնակ մեծահասակներին:

Օթևանի բնակիչ Ջանգիրովա Էլմիրան  Բաքվից է: Արդեն 20 տարուց ավել է` ապրում է այս օթևանում և ամեն անգամ մեծ ուրախություն է ապրում, երբ իմանում է, որ եկեղեցու անդամներն են այցելել. ‹‹Մեզ ոչ թե ուտելիքը, այլ այն ուշադրությունն է ուրախություն պատճառում,  որ եկեղեցին ամեն ամիս պարտաճանաչ  ցուցաբերում է մեզ››:

Սիրո ճաշը կամ ագապեն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գեղեցիկ ավանդույթներից է: Սովորաբար այն հաջորդում է Սուրբ Պատարագին: Ագապեին կարող են մասնակցել բոլորը: Սիրո ճաշը արտահայտում է քրիստոնյաների սերը միմյանց նկատմամբ:




     

 

                                                                       Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 5191
2015.06.19
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.