Ընթերցանություն
Գլխավոր>Տիկնանց Միություն> Սուրբ Երրորդություն եկեղեցին այսուհետ Խարբերդի մասնգիտացված մանկատան սաների կողքին է

Սուրբ Երրորդություն եկեղեցին այսուհետ Խարբերդի մասնգիտացված մանկատան սաների կողքին է

Սուրբ Երրորդություն եկեղեցին այսուհետ Խարբերդի մասնգիտացված մանկատան սաների կողքին է

Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ  Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի  հայրական  օրհնությամբ և Սբ. Երրոդություն եկեղեցու Տիկնանց միության հովանավորությամբ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները սեպտեմբերի 26-ին այցելեցին  «Հայաստան» կինոթատրոն և մասնակցեցին կինոդիտման:

Սբ. Երրորդություն եկեղեցու առաջին համագործակցությունն էր Խարբերդի մանկատան հետ, որն, ըստ Սբ. Երրորդության հոգևոր հովիվ Զենոն քահանա Բարսեղյանի, կրելու է շարունակական բնույթ. «Աստծո կամոք ամեն ամիս մանկատան սաները հնարավորություն կունենան այցելելու և կինոդիտումների մասնակցելու` այս կերպ մասնակիցը լինելով հասարակական կյանքին»:

Մանկատան սան Սոֆիայի համար սա մի իսկական տոն է, նշում է, որ առաջին անգամ է ֆիլմի դիտման մասնակցում և ոգևորությունը շատ մեծ է, իսկ փոքրիկ Գոռն այս ու այն կողմ է վազվզում` անհամբեր սպասելով, թե երբ պետք է, ի վերջո, ներս մտնեն:

Վերջապես կինոդիտումը սկսեց, իսկ արդեն կինոդիտումից հետո բոլոր սաները ստացան տեր հոր օրհնությունը և նույն ոգևորությամբ ուղղևորվեցին դեպի իրենց բնակավայրը:

Նշենք, որ Խարբերդի մասնագիտացված մանկատունն ունի մոտ 285 սան, որտեղ ապրում են ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներն ու երիտասարդներ, որոնցից շատերը մշտական խնամքի և միջամտության կարիք ունեն առօրյա կյանքի բոլոր բնագավառներում. Ինքնախնամք, ժամանց, արդյունավետ աշխատանք:

Սբ. Երրորդություն եկեղեցու հավատավորների այս քայլը պատասխանն էր Խարբերդի մանկատան կարգախոսի, որն է. «Եղեք մեզ հետ.. դարձեք մեր ընկերը»: Այսուհետ Սբ. Երրորդություննը մշտապես ԽՄՄ-ի սաների կողքին է և մշտապես այս աղոթքն է անելու նրանց համար.
                                            
                                                  

 ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ
 

Փարատիր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները. ով Տեր մեր Աստված և կատարյալ առողջություն շնորհիր ամենքին Քո ամենահաղթ խաչի նշանով որով Քո վրա վերցրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր կյանքի ու փրկության թշնամուն: Դու ես մեր կյանքն ու փրկությունը բարերար ու բազումողորմ Աստված միայն դու կարող եա ներել մեր մեղքերը և մեզանից վարել ցավերն ու հիվանդությունները, որովհետև Քեզ հայտնի են մեր կարիքները: Ով բարիքների պարգևիչ. Քո առատ ողորմությունը պարգևիր Քո արարածներին յուրաքանչյուրի կարիքների համապատասխան որոնք միշտ փառավորում և օրհնաբանում են Քեզ. Ամենասուրբ Երրորդություն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

                                                                                         

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 3693
2015.09.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.