Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Հոգևոր հովիվը աշակերտների «ամենա-ամենա» բարեկամ

Հոգևոր հովիվը աշակերտների «ամենա-ամենա» բարեկամ

Հոգևոր հովիվը աշակերտների «ամենա-ամենա» բարեկամ

Այսպիսի անակնկալի չէր սպասում  նույնիսկ Սբ. Երրորդության եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը։

Մայիսի 20-ին համար 190 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ դպրոցի 10-րդ դասարանցների կազմակերպած տարեվերջյան մրցանակաբաշխությունը։ Բազմաթիվ հյուրերի հետ միջոցառմանը մասնակցում էր նաև ԱՀԹ Սբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը։

Գեղեցիկ երաժշտական միջոցառումը առիթ էր աշակերտների համար վերհիշել ուսումնական տարվա գիտելիքները և շնորհակալություն հայտնել իրենց ուսուցիչներին, որի ընթացքում տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն։ Աշակերտները հերթականությամբ հայտարարեցին «ամենա» ուսուցիչների անունները, սակայն առանց անակնկալների անհնար է։ Մրցանակաբաշխության ընթացքում երկու անակնկալ մրցանակ եղավ։ Մեկը՝ «Ամենա-ամենա տնօրեն» Տիկին Զատիկյան և «Ամենա-ամենա բարեկամ»՝ Տեր Պարթև քահանա Մուրադյան։

«Կատարյալ  լինել չենք կարող, բայց կատարելության հասնելու համար ճանապարհ կարող ենք կառուցել»,- այսպես  ավարտեց միջոցառումը Տիկին Զատիկյանը։

 

 Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 278
2017.05.21
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.