Ընթերցանություն
Գլխավոր>Առակներ> Մոլորված իմաստունները

Մոլորված իմաստունները

Մոլորված իմաստունները

Հինգ իմաստուններ մոլորվեցին անտառում:
Առաջինն ասաց.

 –Ես պիտի գնամ ձախ. այսպես է ասում իմ ներքին զգացողությունը:

 Երկրորդը ասաց.

 –Ես պիտի գնամ աջ, քանի որ իզուր չեն կարծում, որ «հաջողել» բառը ծագում է «աջ» բառից:

 Երրորդն ասաց.

 –Ես կգնամ հետ՝ մենք այնտեղից եկանք, այնպես որ ես հետ գնալով անպայման դուրս կգամ անտառից:

 Իսկ չորրորդն ասաց.

 –Ես պետք է առաջ գնամ, մենք պետք է առաջ շարժվենք և անտառն անպայման կվերջանա ու կբացվի մի նոր բան:

 Հինգերորդն ասաց.

 -Դուք բոլորդ սխալ եք: Ավելի լավ միջոց կա: Սպասե՛ք ինձ:

 Նա գտավ ամենաբարձր ծառը և բարձրացավ դրա վրա: Քանի դեռ նա բարձրանում էր մնացածները ցրվեցին իրենց նշած ուղղություններով: Վերևից նա տեսավ՝ ուր պետք է գնալ, որպեսզի արագ դուրս գան անտառից: Այժմ նա կարող է նույնիսկ ասել, թե ինչ հերթականությամբ մյուս իմաստունները կհասնեն անտառի եզրին: Նա բարձրացավ վերև և կարողացավ տեսնել ամենակարճ ուղին: Նա տեսավ խնդիրը և լուծեց այն բոլորից ավելի լավ: Գիտեր, որ ինքը ճիշտ արեց, իսկ մյուսները` ոչ: Բայց նրանք համառ էին և նրան չլսեցին: Նա իսկապես իմաստուն մարդ էր..: Բայց սա դեռ ամենը չէ, քանի որ նա սխալ էր, իսկ բոլորը ճիշտ էին:

 Նա, ով գնացել էր ձախ՝ մտավ թավուտ: Նա ստիպված էր քաղցել և պայքարել վայրի գազանների հետ: Բայց նա սովորեց գոյատևել անտառում, դարձավ անտառի մի մասնիկը և կարող էր սովորեցնել այն ուրիշներին:

 Նա, ով գնաց աջ, հանդիպեց ավազակների: Նրանք վերցրին այն ամենը ինչ նա ուներ և ստիպեցին իրենց հետ թալանել ուրիշներին: Բայց որոշ ժամանակ անց նա աստիճանաբար հիշեցրել է ավազակներին, այն ինչ նրանք մոռացել էին՝ մարդկության և կարեկցանքի մասին: Նրանցից ոմանց մոտ ապաշխարությունը այնքան ուժեղ էր, որ իր մահից հետո նրանք դարձան իմաստուններ:

 Նա, ով հետ գնաց, իրենց եկած ծառուղին հարթեց և ճանապարհ բացեց դեպի անտառ, որը շուտով հնարավորություն տվեց բոլորին վայելել անտառը, առանց մոլորվելու վտանգին ենթարկվելու: Նա, ով գնաց առջևից, դարձավ բացահայտող: Նա եղավ այն վայրերում, որտեղ ոչ ոք ոտք չեր դրել և մարդկանց նա բացեց հրաշալի հնարավորություններ, բացահայտեց զարմանալի դեղաբույսեր և հիասքանչ կենդանիներ:

 Նա, ով բարձրացել էր ծառը, դարձավ կարճ ուղիներ գտնելու «մասնագետ»: Նրա մոտ էին գալիս բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին արագ լուծել իրենց խնդիրները, նույնիսկ, եթե դա չէր տանի զարգացման: Այնպես որ, բոլոր հինգ իմաստունները կատարեցին իրենց առաքելությունը:

 Կարողացե՛ք բարձրանալ վերև և տեսնել ամենակարճ ճանապարհը: Կարողացե՛ք թույլ տալ ուրիշներին գնալ իրենց սեփական ճանապարհով. Կարողացե՛ք ճանաչել բոլորին խելացի. ցանկացած ուղի կարևոր է և արժանի է հարգանքի: Ու նաև կարողացե՛ք տեսնել եզրագծից այն կողմ՝ այնտեղ միշտ շարունակություն կա:

Սմբատ սարկավագ Խանվելյան

Դիտվել է 193
2017.06.25
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.