Ընթերցանություն
Գլխավոր>Առակներ> Ձանձրույթ

Ձանձրույթ

Ձանձրույթ

Ասում են, թե մի թագավոր իր շքախմբով գալիս-հասնում է մի ցամաքած լճակի մոտ, որտեղ մի գեղջուկ մարդ խարույկի վրա մի դատարկ կաթսա է դրել և մի եղեգով լճակն է չափում:

 Թագավորը դժգոհությամբ ասում է.
— Գիշերն ինձ Աստծո հրեշտակը հայտնվեց ու ասաց, որ եթե այստեղ գամ, ապա կհասկանամ, թե ինչու եմ այդքան ձանձրանում ու հոգու խռովք ապրում, սակայն այստեղ մի սովորական գեղջուկ եմ տեսնում, ով տարօրինակ ու անիմաստ բաներ է անում:

 Գեղջուկը մոտենում է թագավորին, խոնարհվում ու հարցնում.

-Թագավո՛ր տեր, նայիր կաթսայի մեջ, ի՞նչ ես տեսնում.

 -Ծաղրու՞մ ես ինձ. միթե չգիտես, որ ես ամեն ինչ ունեմ և՛ իշխանություն, և՛ փառք, և՛ դրամ և կարող եմ նույնիսկ քեզ մահապատժի ենթարկել: Չէ որ կաթսան դատարկ է՝ դատարկություն, իսկ դու հարցնում ես, թե ի՞նչ ես տեսնում:

 -Դու պատասխանեցիր այն հարցին, թե ինչու ես ձանձրանում ու հոգու խռովք ապրում, որովհետև հոգիդ դատարկ է, ինչպես այս կաթսան, քանի որ Աստծո ներկայությունը ցամաքել է, ինչպես այս լճակը, իսկ ձանձրույթը նման է այս եղեգին, որ չափում ու ցույց է տալիս հոգու դատարկության չափը, ինչքան մեծ է ձանձրույթը, այնքան մեծ է հոգու դատարկությունը: Եվ փնտրտուքներդ այրում են այդ դատարկությունը ու նույնիսկ ցավ պատճառում, ինչպես այս կրակը, որովհետև խաղաղություն ես փնտրում, բայց չես գտնում:  Հաշտ և խաղաղ եղիր Աստծո հետ և ձանձրույթը կվերանա, և հոգու խռովքը, — պատասխանում է գեղջուկն ու անհետանում, քանի որ թագավորն ավելի մոտենալով ճանաչում է իրեն հայտնված հրեշտակին:

 Ձանձրույթը մի տեսակ ջերմաչափ է, որ ցույց է տալիս, թե ինչքանով է դատարկ մեր հոգին ու թե ինչքանով է Աստծո ներկայության լիությամբ լցված մեր հոգին…

Հովհանննես սարկավագ Մանուկյան

Դիտվել է 165
2017.07.10
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.