Ընթերցանություն
Գլխավոր>Առակներ> Գիտելիքի ուժը

Գիտելիքի ուժը

Գիտելիքի ուժը

Մի շենում չորս խոհրդավոր ընկերներ՝ իմաստունի աշակերտներ էին ապրում։ Նրանցից երեքը բավականին իրազեկ էին բոլոր գիտություններին, բայց զուրկ էին ողջամտությունից։ Չորրորդը քիչ իմացություն ուներ, բայց փոխարենը շռայլորեն օժտված էր ողջամտությամբ։

Մի օր, երբ բոլորը հավաքված էին, ընկերներից մեկն ասում է.

 — Ի՞նչ օգուտ մեր գիտելիքներից, եթե դրանք չենք օգտագործում։ Եկեք գնանք ուրիշ երկիր, այնտեղի տիրակալին առաջարկենք մեր գիտելիքները և հարստություն ձեռք բերենք։

Նրանցից մեկն առաջարկում է չորրորդ ընկերոջը չտանել, քանի որ նա տգետ է։ Բայց մյուսն առարկում է՝ ասելով, թե չի կարելի չտանել, մանկուց միշտ միասին են եղել և երբեք իրարից չեն բաժանվել։ Բոլորը համաձայնում են վերջինիս հետ, և չորսով ճամփա են ընկնում։ Անտառով անցնելիս ընկերները առյուծի ոսկորներ են տեսնում։

— Ահա և մեր գիտելիքները ցուցադրելու հարմար առիթ, — ասում է նրանցից մեկը, -եկեք առյուծին վերակենդանացնենք։

 Ողջամիտը փորձում է առարկել.

 — Եթե կենդանացնես առյուծին, նա բոլորիս կհոշոտի։ -Թքել եմ քո հիմար դատողությունների վրա։ Հիմա կտեսնես, թե ինչ ուժ ունեն իմ գիտելիքները։

 -Այդ դեպքում սպասիր, մինչև ես ծառը կբարձրանամ, -խնդրում է ողջամիտը։

 Գիտելիքների ուժը ցուցադրել ցանկացող ընկերը հազիվ էր հասցրել ավարտել հրաշագործությունը, երբ վերակենդանացված առյուծը հարձակվում է երեք գիտունների վրա և պատառոտում նրանց։

Հատված «Գեղեցիկ ապրելու գաղտնիքները (խորիմաստ պատումներ)» գքից:

Դիտվել է 146
2017.07.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.