Ընթերցանություն
Գլխավոր>Առակներ> Հարգանքն ու պատիվը վաստակում են ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ

Հարգանքն ու պատիվը վաստակում են ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ

Հարգանքն ու պատիվը վաստակում են ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ

Արծվաձագը, գլուխը բնից դուրս հանելով, նկատեց ներքևի ժայռածործորներում թռչող բազմաթիվ թռչունների:
-Մայրի՛կ, ի՞նչ թռչուններ են սրանք, — հարցրեց նա:
-Մեր բարեկամներն են, — որդուն պատասխանեց մայր արծիվը: — Արծիվն ապրում է մենության մեջ. այսպես է նրան վիճակված: Բայց լինում է, որ նա էլ է զգում շրջապատի կարիքը, թե չէ՝ էլ ի՞նչ թռչունների թագավոր: Բոլորը, ում ներքևում տեսնում ես, մեր հավատարիմ բարեկամներն են:
Մոր բացատրությունից բավարարված՝ Արծվաձագը շարունակեց հետաքրքրությամբ դիտել թռչունների ճախրանքին՝ նրանց համարելով իր հավատարիմ բարեկամները:
Հանկարծ նա ծղրտաց.
— Վա՜յ, վա՜յ, նրանք փախցրին մեր ուտելիքը:
— Հանգստացի՛ր, արծվի՛կս: Նրանք մեզնից ոչինչ չեն գողացել: Ես ինքս նրանց հյուրասիրեցի: Լսի՛ր և ընդմիշտ հիշի՛ր, թե ինչ եմ ասում: Ինչքան էլ արծիվը քաղցած լինի, նա անպայման պետք է ավարից բաժին հանի դրկից թևավորներին: Նման բարձունքներում նրանք ի վիճակի չեն կեր հայթայթել, և նրանց պետք է օգնության ձեռք մեկնել:
Ով ցանկանում է հավատարիմ բարեկամներ ունենալ, պետք է լինի բարի ու համբերատար և ուշադիր՝ ուրիշների կարիքների հանդեպ: Հարգանքն ու պատիվը վաստակում են ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ ու կարիքավորների հետ վերջին պատառը կիսելու պատրաստակամությամբ:

աղբյուրը ՝http://ter-hambardzum.net

 

Դիտվել է 142
2017.07.21
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.