Ընթերցանություն
Գլխավոր>Առակներ> Հովիվն ու իր աղոթքը

Հովիվն ու իր աղոթքը

Հովիվն ու իր աղոթքը

Մի հովիվ երեք ոչխար ուներ: Երբ արոտավայրում էր, քնով ընկավ, պառկեց խոտերի վրա ու քնեց: Արթնանալիս տեսավ, որ կորցրել է իր ոչխարներից երկուսին և սկսեց աղոթել Աստծուն, որ գտնի իր ոչխարներին, բայց այդպես էլ իր աղոթքը մնաց անպատասխան. փնտրեց ու չգտավ իր ոչխարներին: Վերադարձավ այնտեղ, ուր քնել էր: Հովիվը սկսեց գանգատվել Աստծուց, որ իրեն չի օգնում և այդ պահին աչքը ընկավ գետնի վրայի հետքերին, որոնք գայլերի հետքեր էին: Քայլեց այդ հետքերով և փոքր-ինչ հեռու տեսավ երեք գայլ, որոնք ննջում էին, իսկ նրանց մոտ իր ոչխարների ոսկորներն էին ընկած: Հովիվը սկսեց փառք տալ Աստծուն, որ կենդանի է մնացել ու զգուշությամբ հեռացավ այդ վայրից:

Հաճախ Աստված չի իրագործում մեր աղոթքների խնդրանքները` մեզ փրկելով սատանայի թակարդներից, որը գայլերի պես հանկարծակի հարձակվում է, որպեսզի մեզ կործանի:

Երբեմն Աստված մեզ համար կարևոր թվացող երևույթներ զոհում է հանուն մեր փրկության համար:

Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան

Դիտվել է 148
2017.07.27
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.