Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Ուխտագնացություն Սուրբ Վարագավանք

Ուխտագնացություն Սուրբ Վարագավանք

Ուխտագնացություն Սուրբ Վարագավանք

Հուլիսի 29-ին Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակության օրը ,Սբ. Երրորդություն եկեղեցու հավատացյալները՝ հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի օրհնությամբ և գլխավորությամբ ուխտագնացություն կատարեցին դեպի Սուրբ Վարագավանք:

Վարագավանքը պատմական Վասպուրական նահանգում։ Կառուցվել է 7-րդ դարում։ Գտնվում է Վանի քաղաքի Վարագա լեռան արևմտյան լանջին։Վանի արքեպիսկոպոսի նստավայրն էր։ Ոչնչացվել է Մեծ Եղեռնի ժամանակ:Սկզբից կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունն ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով։ Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213 թվականին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում` Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը:

Շնորհակալությո՜ւն քեզ, ով Տեր, որ ինձ առաջնորդեցիր և ողջ-առողջ հասցրիր այստեղ, և արժանի դարձրիր Քո ներկայությունը վայելելու:
Ընդունիր ինձ, Տե՛ր:
Ընդունիր նաև սրտիցս ու հոգուցս բխող մաղթանքները, եթե նրանք ամենագետ Արարչիդ կամքի համաձայն են: Շնորհի՛ր, որ ամբողջ կյանքս, խոսքերս ու գործերս քեզ ընծայված անուշահոտ խունկ և հոգևոր ընդունելի ընծաներ լինեն,որպեսզի իմ խոնարհ կյանքով երգաբանողն ու փառաբանողը դառնամ Քո սուրբ անվան. այժմ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 234
2017.07.30
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.