Ընթերցանություն

Բարև Ճամբար

Բարև Ճամբար

«Ս.բ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները սիրով ողջունում են ձեզ»: Հենց այսպես օգօստոսի 1-ին Ս. Երրորդություն եկեղեցու բակում մեկնարկեց բակային առաջին ճամբարը: 40-ից 45 երեխա 7 օր շարունակ իրեց օրվա մեծ մասը կանցնանեն եկեղեցում և կունենան հետաքրքիր և գունեղ առօրյա: «Ճամբարականներ հավսար-զգաստ, բոլորդ ձեր ջոկատավարներին հետևելով առաջ»,-ասում են ջոկատավարներն ու ճամբարը համարում բացված: Սբ. Երրորդության եկեղեցու Երիտասարդաց Միության անդամները հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ երեխաների համար փորձել են կազմակերպել ուսուցողական ու միևնույն ժամանակ թեթև ճամբարային առօրյա: Երիտասարդների հիմնական նպատակն է երեխաների մեջ արթնացնել հոգևոր և ազգային արժեքները, քարոզների միջոցով երեխաների ուղղորդել դեպի եկեղեցի, պարերի միջոցով նրանց նոտեցնել հայկական մշակույթին: Ճամբարի վերջում երեխաները կմասնակցեն «Հրաժեշտ ճամբարին» միջոցառմանը, որից հետո ուխտագնացություն կկատարեն դեպի Էջմիածին:

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 300
2017.08.02
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.