Ընթերցանություն
Գլխավոր>Առակներ> Աստվածածնին աղոթելու մասին

Աստվածածնին աղոթելու մասին

Աստվածածնին աղոթելու մասին

Ահավոր մեղսասեր մի մարդ սովոր էր մշտապես փառաբանելու կույս Մարիամին և իր սովորական աղոթքը նրան մատուցելու: Մի օր, երբ անապատում սաստիկ քաղցած էր, Սբ. Աստվածածինը վայելչագեղ կույսերի հետ նրան երևաց` ազնվական կերակուրներ նրան բերելով, բայց գարշելի ու կեղտոտ ամանով: Եվ նրանասաց.

--Կե՛ր այդ: -Իսկ նա ասաց.

– Այդ կերակուրը բարի ու գեղեցիկ է, բայց չեմ կարող այն ուտել գարշելի ամանի պատճառով: Այդժամ ամենօրհնյալ Տիրամայրը նրան ասաց.

 – Փառաբանությունդ, որ ինձ մատուցում ես, բարի է ու գեղեցիկ, բայց սիրտդ՝ անմաքուր, որի համար էլ այն չեմ սիրում և չեմ ընդունում: Ապա սրանից հետո ապաշխարությամբ մաքրվեց:

 ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007 Թ.

Դիտվել է 217
2017.08.02
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.