Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն > Ուխտագնացություն դեպի Ստեփանավանի սրբավայրեր

Ուխտագնացություն դեպի Ստեփանավանի սրբավայրեր

  Ուխտագնացություն դեպի Ստեփանավանի սրբավայրեր

Օգոստոսի 9-ին Ս. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը և տիկնանց միությունը հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ ուխտագնացություն կատարեցին դեպի Ստեփանավանի սրբավայրեր։

Ուխտավորների աղոթական ուղին կանգ առավ Ս․ Հովհաննես եկեղեցում՝ նրանց աղոթական ընթացքը միահյուսելով ժամերգություն խորախորհուրդ արարողությանը, այնուհետև ճանապարհը տարավ դեպի նոր վերաօծված Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցի։

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթևը խոստովանության կարգ կատարեց, ուխտավորները միասնաբար աղոթեցին հայոց երկրի անսասանության ու հայոց բանակի համար։

Ուխտավորի ուղին յուրաքանչյուրի կյանքի ուղին է, որ հնարավոր չէ անցնել այլ կերպ, եթե ոչ համբերությամբ, դժվարությունների հաղթահարմամբ  և աղոթքով: Մենք համբերությամբ պայքարում ենք մեր ունեցած կրքերի, վախերի ու հուսահատության դեմ: Մեր մեղավոր բնության հետևանքով հաճախ սայթաքում և անկում ենք ապրում մեր հոգևոր կյանքում, ինչպես կարող ենք սայթաքել քարքարոտ ճանապարհերին, բայց ողջ իմաստը նրանում է, որ երբեք չհուսահատվենք ու չտրտնջանք, այլ Տիրոջն ապավինելով, համբերատարությամբ կրկին ոտքի կանգնենք ու շարունակենք մեր խաչը կրել ու հասնել Աստծո տուն։

 

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 138
2017.08.10
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.