Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն > Երիտասարդաց միության անդամները կատարեցին իրենց տված խոստումը

Երիտասարդաց միության անդամները կատարեցին իրենց տված խոստումը

Երիտասարդաց միության անդամները կատարեցին իրենց տված խոստումը

«Մենք խոստացել էինք Գևորգին (եկեղեցու երիտասարդաց միության անդամ) մասնակցել իր զինվորական երդման արարողությանը և կարողացանք պահել մեր խոստումը»,- նշում է երիտասարդներից մեկը:

Օգոստոսի 18-ին Ս. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությւամբ ուղևորվեցին Արցախ՝ մասնակցելու Գևորգի զինվորական երդում տալու արարողությանը, որից հետո այցելեցին Դադիվանք և Գանձասար: Այս ճանապարհորդությունը հիանալի առիթ էր մասնակիցների համար հոգևոր ու պատմական այս երկու երևելի կոթողներին ծանոթանալու համար:

Գանձասարը Արցախի վանական համալիրներից մեկն է, որը ծառայել է որպես առաջնորդարան և Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը:

Գանձասարի վանքը մոտ 1400-ին դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը: Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը: Այստեղ շատ հիշարժան գրքեր են գրվել`   15-րդ դարում Մատթեոս Մոնողոնի տաղերի ժողովածուն, որտեղ ներառված է Ալեքսանդր Մակեդոնացու չափածո պատմությունը, իսկ 18-րդ դարում`   Հովհաննես կաթողիկոսի «Դատաստանագիրքը»:

Ըստ պատմական փաստերի`   Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր`   Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները:

Այստեղ ուխտավորները աղոթեցին բոլոր զինվորների համար՝ խնդրելով Աստծո օրհնությունը նրանց խաղաղ ծառայության համար և շարունակեցին իրենց ճանապարհը:

Հաջորդ կայանն արդեն Դադիվանք էր:  Այն գտնվում է ԼՂՀ Մարտակերտի եւ Քարվաճառ շրջանների սահմանագլխին՝ լեռան անտառապատ լանջին: Ըստ ավանդության՝ հիմնադրվել է I դ.՝ ս. Թադեոս առաքյալի աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված ս. Դադիի գերեզմանի տեղում:

Դադին մեկն էր այն 70 աշակերտներից , ովքեր սուրբ Թադևոսի հրամանով գնացել էին Մեծ Հայքի հյուսիսային շրջաններ: Աբգարի ձեռքով սպանվելուց հետո նրան թաղեցին Փոքր Սյունիքում, որտեղ էլ հետագայում վանք կառուցեցին ու անունը նրան պատվին Դադի դրեցին»: Այսպես է գրում միջնադարյան պատմիչ Միքայել Ասորին: Դադին մահացել է 1-ին դարի երկրորդ կեսին, ճիշտ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը նոր էր սկսում տարածվել: Վանական համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, իսկ 5-րդ դարում'դարձել եպիսկոպոսի նստավայր:

1920թ.ին գավառն Ադրբեջանին բռնակցվելուց հետո Դդիվանքը զրկվել է կալվածքներից,դադրել գործելուց և լքվել: 196-ական թթ. Ադրբեջանական իշխանությունները վանքի համալիրի տարածքում գյուղ են հիմնել,որի բնակիչները սկզբնապես ապրել են  Դադիվանքի եկեղեցիներում ու այլ շենքերում և դրանց բավական վնասել:

«Դադիվանքը հզոր եկեղեցի էր, վանք մտնելիս անկախ ինձնից աչքերս թրջվեցին: Գեղեցիկ ճարտարապետություն ուներ:Անբացատրելի զգացողություն է,Երբ հասկանում ես,որ ազատագրված հողում ես գտնվում »,-ասում է ուխտավորից մեկը:

Մոնիկա Ներսիսյան 

Դիտվել է 199
2017.08.21
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.