Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Արևմտյան Հայաստան։ Ե՛վ քոնը, և՛ ոչ

Արևմտյան Հայաստան։ Ե՛վ քոնը, և՛ ոչ

Արևմտյան Հայաստան։ Ե՛վ քոնը, և՛ ոչ

Նախնիների կորուսյալ հայրենիքը գոնե որպես զբոսաշրջիկ տեսնելու հնարավորությունը դարձել է յուրաքանչյուր հայի նվիրական երազանք, որը հնարավորություն ունեցան իրականացնել Ս․ Երրորդություն եկեղեցու համայնքի անդամները։ Եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ նրանք 4 օրյա ուխտագնացություն կատարեցին դեպի Արևմտյան Հայաստան:

Ուխտավորների առաջին կանգառը եղավ Բագրատունյանց իշխանության ժամանակաշրջանի մայրաքաղաք Անին (10-11 րդ դար): Անիի Մայր տաճարը իր ողջ գեղեցկությամբ  և հզորությամբ դարձել է հավատացյալների հիացմունքի առիթը: Նրանք խունկ են ծխել եկեղեցու տարածքում, աղոթք հղել առ Աստված ու շարունակել ճանապարհը։

«Որքան  էլ ոգևորված էինք գնացել, սակայն շատ դժվար էր նայել այդ ամենին այնպես, ասես դրանք քոնը չեն»,-կիսվում է տպավորություններով ուխտավորներից մեկը։

Այնուհետև ճանապարհը շարունակվեց դեպի Ս․ Կարապետ եկեղեցի։ Ուխտավորները Վանա լճի պարզությամբ ու մաքրությամբ հիացած՝ մոտեցան Կտուց կղզու վրա գտնվող Ս․ Կարապետ վանքը (7-րդ դար), որից հետո այցելեցին նաև Ախթամարի Ս․ Խաչ եկեղեցին:

«Ցավալին այն է, որ մեր հայկական եկեղեցիներից որոշնորը վերածել են մզկիթների»,-ասում են ուխտավորները։

Ուխտագնացության ընթացքում հաայնքի անդամներն այցելեցին նաև Վարագա վանք, Կարսի  Ս․ Առաքելոց վանք և այլ հոգևոր մշակութային կենտրոններ։

Արևմտյան Հայաստանն այն պատմական հողերն են, որ ընկած են Թուրքիայի արևելքում: Ներկայումս Արևմտյան  Հայաստանն իր հսկայական հայկական պատմական և մշակութային ժառանգությամբ գտնվում է ժամանակակից  Թուրքիայի տարածքում: Մոտավորապես մեկ դար այս հողը կարոտում է իր ազգին, իր ժողովրդին: Շատերի համար այսհողի վրա ոտք դնելը երազանք է, սակայն այս ուխտագնացությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն ոչ թե ուղղակի գեղեցիկ երազանք է, այլ բախում դաժան իրականության հետ, երբ այն ինչ քոնն է, միևնույն ժամանակ քոնը չէ։ Հարազատ հողի վրա դու կագնում ես որպես օտարական։

Մոնիկա Ներսիսյան

 

Դիտվել է 137
2017.08.26
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.