Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Շուտով գարուն է, բայց ես այն չեմ կարող տեսնել

Շուտով գարուն է, բայց ես այն չեմ կարող տեսնել

Շուտով գարուն է, բայց ես այն չեմ կարող տեսնել

 Մի անգամ մի կույր մարդ նստած էր աստիճաններին, նրա ձեռքին մի ցուցանակ կար, որի վրա գրված էր: «Ես կույր եմ, խնդրում եմ, օգնե´ք»:

 Անցորդներից մեկը, երբ անցնում էր նրա կողքով, կանգ առավ, տեսավ այդ պապիկին, որի գլխարկի մեջ ընդամենը մի քանի կոպեկներ կային: Անցորդը նրան տվեց մի քանիսը, առանց թույլտվության վերցրեց ցուցանակն ու նոր բառեր գրելով դրա վրա՝ տվեց պապիկին ու հեռացավ:

 Այդ մարդը, երբ երեկոյան տուն էր վերադառնում, կրկին հանդիպեց պապիկին և նկատեց, որ գլխարկը լի էր դրամներով: Պապիկը ոտնաձայներից ճանաչեց նրան  ու հարցրեց, թե ինչ էր գրել ցուցանակի վրա.

 -Ոչ մի սխալ բան. ես պարզապես ձեր գրածը ձևափոխեցի, -ասաց նա ու ժպտալով հեռացավ:

 Իսկ ցուցանակի վրա այսպես էր գրված. «Շուտով գարուն է, բայց ես այն չեմ կարող տեսնել»:

Աղբյուրը՝http://ter-hambardzum.net

Դիտվել է 90
2017.09.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.