Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունը կանխելու համաշխարհային օր:

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունը կանխելու համաշխարհային օր:

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունը կանխելու համաշխարհային օր:

Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունը կանխող միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ հայտարարվել է Ինքնասպանությունը կանխելու համաշխարհային օր: 

Պատմության ընթացքում մարդուն մշտապես ուղեկցող այս խնդրի նրբությունները հասկանալու համար  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ևս ունի հստակ  դիրքորոշում այս հարցի շուրջ ,որի մասին մանրամասնել է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը:

- Ըստ մեր եկեղեցու օրենքների՝ ինքնասպանությունն այն եզակի մեղքերից է, որ ներում չունի, քանի որ ձեռք ես բարձրացնում Աստծո պարգևի վրա: Երբ մարդը կյանքի ընթացքում մեղք է գործում, ամենածանր հանցանքի դեպքում անգամ գիտակցումով, անկեղծ զղջումով կարող է Աստծուց ներում ստանալ, բայց ինքնասպանության դեպքում արդեն ժամանակ չի ունենում, ուստի զրկվում է հոգևոր հավիտենությունից: Ամենածանր պայմաններում ապրող հավատավոր մարդը հույս ունի, որ հանդերձյալ կյանքում պիտի գտնի մխիթարություն և հանգստություն, իսկ ինքնասպանության գնացող անձն իր քայլով կանխում է ֆիզիկական խնդիրը, սակայն հոգևոր մեծ կորուստ է ունենում: Ինքնասպանության փորձ կատարողներին պետք է ցույց տալ այդ մարդկանց, որոնք հույսը դրել են Աստծո վրա և իրենց մտքի ծայրով անգամ չեն անցկացնում նման արարք գործել: Ըստ մեր եկեղեցական կարգի՝ թաղման ժամանակ հանգուցյալին վերջին հրաժեշտն ենք տալիս աղոթքի միջոցով՝ որպես իր հավիտենական հոգևոր կյանքում հաստատման առաջին քայլեր: Իսկ ինքնասպանություն կատարած անձը զրկվում է այդ ամենից. նրա համար թաղման կարգ չի կատարվում: Աստծուց հեռացած լինելը լույսի պակասն է, որ մարդուն տանում է դեպի ինքնասպանության: Այսօր մեր հասարակության մեջ այդ խնդիրը հենց հավատքի ու պայքարի ոգու պակասի պատճառով է ընդգծվել, ինչպես նաև աղանդավորական կազմակերպությունների ավելացման, որոնց մի մասը հենց հորդորում է ինչքան հնարավոր է շուտ թողնել այս աշխարհը՝ դրախտային կյանքին արժանանալու համար: Եվ եկեղեցին ոչ թե կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ ինքնասպանությունների դեմն առնելու համար, այլ աշխատում է բարձրացնել մարդու հոգևոր գիտակցությունը՝ սկսած դպրոցական տարիներից, ինչն, իհարկե, դժվար ընթացք է, բայց շատ ավելի հեշտ է, քան այն աշխատանքը, որ տանում ենք արդեն առկա խնդիրների դեպքում:
 

 

Մոնիկա Ներսիսյան

Աղբյուրը՝ http://ankakh.com

Դիտվել է 318
2017.09.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.