Ընթերցանություն
Գլխավոր> Դարձի՛ր պահապան

Դարձի՛ր պահապան

Դարձի՛ր պահապան

«Բարև Ձեզ, ցանկանո՞ւմ եք դառնալ Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների պահապանը։ Եթե այո, ապա մասնակցեք «խաղաթաքստոց» բարեգործական միջոցառմանը, տեղադրեք փազլի Ձեր կտորը ու աջակցեք ևս մեկ թաքստոցի կառուցման աշխատանքներին։  

 

Հոկտեմբերի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի 8 եկեղեցիների բակերում մարդիկ կարողացան մասնակից դառնալ «Խաղաթաքստոց» բարեգործական միջոցառմանը և իրենց կտոր սերը նվիրել Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Նրանք հնարավորություն ունեցան դառնալ մեկ ընդհանուր գաղափարի՝ փազլի, մի կտորը։ 

 

«Պահապան» հիմնադրամի նախաձեռնած «Խաղաթաքստոց» ծրագիրը ենթադրում է յուրաքանչյուրիս մասնակցությունը Տավուշում մանկական թաքստոցների կառուցման գործին, որին մեծ ոգևորությամբ միացան նաև ԱՀԹ երիտասարդները։

 

Տավուշի սահմանամերձ գյուղերում մոտ 10,000 երեխա ապրում է պարբերական կրակոցների տակ։ Նրանց  անվտանգությունն ապահովելու նպատակով «Պահապան» հիմնադրամը նպատակ ունի կառուցել 15 խաղաթաքստոց 15 գյուղերի դպրոցներում և մանկապարտեզներում, որոնք կահավորվելու են որպես խաղասենյակ:

 

Մասնակցել «խաղաթաքստոց»-ին՝ նշանակում է դառնալ հարյուրավոր երեխաների պահապան։ Մասնակցել «խաղաթաքստոց»-ին՝ նշանակում է հատիկ-հատիկ կառուցել սահմանամերձ գյուղերի երեխաների ապահով ապագան։

 

Դարձի՛ր պահապան, օգնի՛ր հավաքել Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների անվտանգության փազլը։ 

 

Հասմիկ Թամամյան

Աղբյուրը՝ qahana.am

Դիտվել է 100
2017.10.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.