Ընթերցանություն
Գլխավոր>Առակներ> Աղքատության մասին

Աղքատության մասին

Աղքատության մասին

Կուսակրոն ու առաքինասեր մի քահանա, աղոթելիս մտահափշտակության մեջ ընկնելով, հոգով տեղափոխվեց մի մեծ, լայնատարած ու հորդահոս գետի մոտ: Նայելով գետն անցնող մարդկանց` տեսավ բեռնակիր եղբայրների, ովքեր գետն էին մտնում և հորդահոս ջրերի մեջ անմիջապես խեղդվում ու կորչում: Ոմանք հասնում էին մինչև գետի սկզբնամասն ու կորստյան մատնվում, ոմանք` մինչև կեսը, ոմանք էլ` մինչև եզրը: Նրանք ամենքն էլ իրենց զանազան բեռների պատճառով էին գետում խեղդվում` առանց մեկի օգնության: Արդ, կրոնավորը, այսպիսի վտանգ տեսնելով, խիստ ցավում էր նրանց համար: Ապա երևում էին այլ եղբայրներ` առանց բեռի, որոնց վրա միայն սուրբ աղքատություն էր տեսնվում, ովքեր, գետը մտնելով, անվնաս ու անվտանգ անցնում էին: Վանահայրը հոգով իմանալով, թե ի՛նչ էր տեսել կրոնավորը, նրա գալուն պես կանչեց իր մոտ ու հարցրեց. – Ասա՛ ինձ, ի՞նչ ես տեսել:
Նա էլ ամեն ինչ հերթով պատմեց: Հայրը նրան ասաց.
– Ինչ որ տեսել ես, ճշմարտապես այդպես է: Գետն այս աշխարհն է, գետին կուլ գնացած մարդիկ նրանք են, ովքեր ավետարանի
խոստովանությանն ու կամավոր աղքատությանը չեն հետևում: Իսկ նրանք, ովքեր գետն անվնաս անցնում են, հոգեընկալ կրոն
ավորներն են, ովքեր երկրավոր ու մարմնավոր բաներ չեն սիրում, ո՛չ փնտրում են, ո՛չ էլ ունեն, այլ սակավ կերակրով ու հագուստով են բավականանում, խաչի վրա մերկացյալ Քրիստոսի ետևից են ընթանում, Նրա խաչին և հնազանդության թեթև ու քաղցր լուծին հանապազ համբերում, որի շնորհիվ էլ երկրավորների միջից դյուրությամբ երկնավորների մեջ են փոխադրվում և այստեղից անվնաս երկինք հասնում:

Մոնիկա Ներսիսյան 

Աղբյուրը՝http://ter-hambardzum.net

Դիտվել է 128
2017.10.10
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.