Ընթերցանություն
Գլխավոր> Հոկտեմբերի 15-ը կարևոր դարձավ ևս մեկ ընտանիքի համար

Հոկտեմբերի 15-ը կարևոր դարձավ ևս մեկ ընտանիքի համար

Հոկտեմբերի 15-ը կարևոր դարձավ ևս մեկ ընտանիքի համար

Հոկտեմբերի 15-ը կարևոր դարձավ ևս մեկ ընտանիքի համար:

Ռոզան և իր երեք զավակաները մկրտվեցին և դաձան հայ առաքելական եկեղեցու անդամ:Այս օրը շատ կարևոր էր նաև Սուրբ Երրորդություն եկեղեցու մի քանի հավատացյալների համար,քանի որ Ռոզան և իր ընտանիքը այն ընտանիքներից է,որ գտնվում է Սուրբ Երրորդություն եկեղեցու խնամակալության ներքո, և հենց այդ եկեղեցու տիկնանց և երիտասարդաց միության անդամների նվիրատվությամբ և հոգածությամբ կարողանում են հաղթահարել շատ դժվարություներ:

Ամենակարևորն այն է,որ բացի նյութական օժանդակությունից եկեղեցուց ստանում են նաև հոգևոր սնունդ ինչը նրանց արժանացրեց այս բաղձալի օրվան:

Հատկանշական է այն փաստը, որ այս ընտանիքը Սուրբ Երրորդություն եկեղեցու խնամքի ներքո գտնվող ևս մեկ ընտանիքներից է,որ արժանանում է Աստվածային այս երանելի շնորհին:

Եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Պարթև քահանա Մուրադյանը, ով կատարում էր մկրտության Սուրբ Խորհուրդը շնորհավորական իր խոսքում կարևորեց եկեղեցու այն անդամներին՝ովքեր միջոց են հանդիսանում այսպիսի ընտանիքների և՛ նյութական և՛ հոգևոր աջակցություն ստանալու համար, նաև շնորավորեց  կնքահորը և կնքամորը որոնք նույնպես եկեղեցու նվիրյալ անդամներից են:

Փառք Աստծուն ևս մեկ ընտանիք արժանացավ Սուրբ Մկրտության Սուրբ Խորհրդին և դարձավ Սուրբ եկեղեցու անդամ:

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 179
2017.10.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.