Ընթերցանություն
Գլխավոր>Առակներ> Երկու ընկերների մասին

Երկու ընկերների մասին

Երկու ընկերների մասին

Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»: Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա ով ապտակ էր ստացել փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց.

 -Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրայ գրեցիր, իսկ հիմա քարի վրա ինչու՞, -Ընկերը պատասխանեց.

 -Երբ մեզ նեղացնում են, մենք պէտք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջեն: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրենք, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:

Աղբյուրը՝ http://ter-hambardzum.net

Դիտվել է 168
2017.11.15
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.