Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Միջթեմական շախմատային մրցաշար

Միջթեմական շախմատային մրցաշար

Միջթեմական շախմատային մրցաշար

Արդեն հինգերորդ տարին կազմակերպվող շախմատի մրցաշարն անցկացվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աջակցությամբ և թեմի երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ։Այս տարի մրցաշարն տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին։ Մասնակիցները Քառասունն էին և նրանցից կազմված քսան զույգ՝ քահանաներ, զինվորներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդների հարցերով խորհրդի ներկայացուցիչներ, Երևանի շախմատի դպրոցի աշակերտներ, մասնակիցներ ՀՀ Ոստիկանական ակադեմիայից, Ազգային առաջնորդության ինստիտուտից, երիտասարդներ ուսումնական հաստատություններից և հայաստանյան թեմերից։Մրցույթը ընդանում էր երկու փուլով` առաջին փուլում մասնակիցները խաղում էին միմյանց հետ,իսկ երկրորդ փուլ անցածները գրոսմայստերների հետ։

《Մեծ ոգևորությամբ եմ մասնակցում մրցույթին և սպասումներով,անցած տարի նույնպես ցանկություն ունեյի, սակայն չմասնակցեցի》-նշում է Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամ` Ռաֆայելը։Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանին հաղթեց հենց Ռաֆայել Բակունցը, իսկ Զավեն Անդրիասյանի հետ ոչ ոքի խաղաց Էդգար Հայրապետյանը։ Հենց նրան էլ շնորհվեց մրցաշարի գավաթը։ Մրցույթի ավարտին Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը շնորհակալագրեր հանձնեց մասնակիցներին, «Նարեկ» հանձնեցին հաղթող Ռաֆայել Բակունցին և խաղն աչալուրջ հսկող մրցավարին,իսկ Աստվածաշունչ՝ գրոսմայստերներին։

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 63
2017.12.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.