Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն > <<Դրսում ձմեռ է,բայց շատ լուսավոր է,այսօր ի՞նչ օր է ասա՛>>

<<Դրսում ձմեռ է,բայց շատ լուսավոր է,այսօր ի՞նչ օր է ասա՛>>

<<Դրսում ձմեռ է,բայց շատ լուսավոր է,այսօր ի՞նչ օր է ասա՛>>

<<Դրսում ձմեռ է,բայց շատ լուսավոր է,այսօր ի՞նչ օր է ասա՛>>

Այսօր լուսավոր և հեքիաթային օր էր նաև Սուրբ Երրորդություն եկեղեցում:

 Երիտասարդաց միության հաշվետու տարեվերջյան միջոցառումն է:

Երիտասարդաց միության անդամները ամեն անցնող տարին ճանապարհում են  երգով,պարով,ուրախ տրամադրությամբ, և այս տարին նույնպես բացառություն չէր:

Երիտասարդները պարեցին իրենց իսկ բեմադրած պարերը,կատարեցին իրենց միության երգը և փոքրիկ տեսահոլովակների միջոցով հանդիսատեսին ներկայացրեցին իրենց մեկ տառվա անցաց ճանապարհը:

Բեմականացումը,որով սկսվեց միջոցառումը ցույց տվեց ,որ երիտասարդների համար եկեղեցին իրենց հարազատ տունն է, որտեղ անցկացնում են օրվա մեծ մասը:

Միջոցառման վերջում երիտասարդները նաև անակնկալ էին պատրաստել Կիրակնօրյա վարժարանի սաների համար

 Եվ ով է պետք է լիներ ամանորի ամենասպասված հյուրը,դե իհարկե երեխաների շատ սիրելի Ձմեռ Պապը ով երեխաներին ուրախացրեց իր նվերնորով,ինչով էլ եզրափակվեց միջոցառումը:

<<Հիացած եմ, անկեղծ ասած մտորում էի գալ թե ոչ, բայց եթե ներկա չլինեի գեղեցիկ օր կկորցնեի >>- ասաց հանդիսատեսներից մեկը:

Եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Պարթև քհն. Մուրադյանը իր խոսքի մեջ կարևորեց երիտասարդաց միության և ցանկացած անհատի դերը եկեղեցու պայծառության և շենացման գործում:

Հանդիսատեսը կրկին անգամ մեծ բավականություն ստացած հեռացավ դահլիճից:

Շնորհավորում ենք բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, ցանկանում ենք,որ այս տարի բոլորի սրտերում լինի սեր,ջերմություն և բարություն:

Մոնիկա Ներսիսյան 

Դիտվել է 337
2017.12.30
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.