Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ուխտագնացություն> ՍԵԵՄ անդամների ուխտագնացությունները վերսկսված են. առաջին ծնրադրումը` Հաղարծինում

ՍԵԵՄ անդամների ուխտագնացությունները վերսկսված են. առաջին ծնրադրումը` Հաղարծինում

ՍԵԵՄ անդամների ուխտագնացությունները վերսկսված են. առաջին ծնրադրումը` Հաղարծինում

Մայիսի 6-ին Տեր Եսայի քհն. Արթենյանի նախաձեռնությամբ Հայ Առաքելական Սուրբ Երրորդություն Եկեղեցու Երիտասարդաց միության անդամներն իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ուխտի գնացին Հաղարծին և Գոշավանք: Առիթն, իհարկե, ոչ թե ընտրություններն էին, այլ օրվա եկեղեցական տոնի խորհուրդը` Խաչի երևման տոնն ուխտավայրում տոնելու գաղափարը: Ճանապարհին երիտասարդ ուխտավորները տեր հոր հետ հոգևոր երգեր էին երգում: Արդեն իսկ այս տարվա ուխտագնացությունների մեկնարկը շատ հուզառատ էր ու սպասված ՍԵԵՄ-ականների համար:
Երիտասարդ ուխտավորները մասնակցեցին Հաղարծին վանահամալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագին: Պատարագիչ հոգևորականը`Հաղարծնի վանահայր Հայր Արիստակես աբեղա Այվազյանը, ողջունեց ուխտավորներին և հայտնեց իր գոհունակությունը ուխտագնացության առաջին սրբավայրը Հաղարծինն ընտրելու համար: Քարոզի ժամանակ նա խոսեց հավատացյալի խաչի ճանապարհն ընտրելու քաջության մասին, որ քչերին է տրված: Պատարագից հետո Հայր սուրբն առաջարկեց ուխտավորներին միասին ճաշել վանական համալիրի սեղանատանը ` օրհնելով Սիրո ճաշը: Ապա Տ. Եսայի քահանան քարոզխոսություն կարդաց քրիստոնեական սիրո ու իսկական նկարագրի մասին: Քարոզից հետո երիտասարդները շրջեցին արաբ շեյխի կողմից վերջերս հիմնանորոգված վանական համալիրում և վանահոր շնորհիվ ծանոթանացան Հաղարծնի պատմությանը:
Երիտասարդներն այցելեցին նաև Գոշավանք: Աղոթքից ու խորհրդավոր երգասացությունից հետո ուխտավորները շրջեցին և ծանոթացան Գոշավանքի պատմությանը`մոտենալով վանքի պատմությունն ամփոփող ցուցափեղկերին:
Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քհն. Արթենյանը համարում է, որ այս տարվա անդրանիկ ուխտագնացությունը լավ և հաջողված սկիզբ է:
ՍԵԵՄ լրագրության խմբակի անդամներ Անժելան ու Հասմիկն իրենց կյանքում առաջին անգամ են մասնակցում ուխտագնացության: Նրանք նկատեցին, որ չնայած ուխտավորներից ոմանք անծանոթ են, բայց իրար հարազատների պես են վերաբերվում ու միասնական են:

Անի Ղուկասյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 8141
2012.05.06
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.