Ընթերցանություն
Գլխավոր>Տիկնանց Միություն> Սուրբ Երրորդություն եկեղեցու Տիկնանց Միություն

Սուրբ Երրորդություն եկեղեցու Տիկնանց Միություն

Սուրբ Երրորդություն եկեղեցու Տիկնանց Միություն

Սուրբ Երրորդություն եկեղեցու տիկնանց միության նպատակն է` եկեղեցու մեջ լինել գործող կառույց, որը սիրո եւ նվիրումի ճանապարհով պետք է նպաստի եկեղեցու հոտի կայացմանը, նրա անդամների փոխհարաբերությունների մերձեցմանը: Տիկնանց միության աշխատանքներն են`
1. Բացահայտել հոտի անդամների հոգեւոր եւ մասնագիտական ունակությունները  եւ դրանց լավագույն ձեւով օգտագործել հոտի  կարիքների համար .
2. Վերականգնել ծերերի թիվ 2 ծերանոց այցելելու բարի ավանդույթը
3. Հայտնաբերել մեր շրջապատում ապրող միայնակ ծերերին  և օգնություն տրամադրել նրանց
4. Մասնակցել «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրին
5. Հոտի անդամների կողմից կամավորականության սկզբունքով գանձված անդամավճարների գումարներն ուղղել բարեգործական աշխատանքների, միջոցառումների իրականացմանը, ինչպես նաեւ ծրագրերի մշակմանն ու նախագծմանը:
6. Շաբաթօրյակների միջոցով մասնակցել եկեղեցու և նրան հարող տարածքի մաքրության աշխատանքներին:
7. Ամեն ինչ անել եկեղեցու հոտի կայացման և եկեղեցու պայծառակերպության համար:

Տիկնանց միության անդամներն ակնկալում են հավատավոր, նվիրյալ նոր անձանց անդամակցությունը և աջակցությունը միության աշխատանքներին:
 

Դիտվել է 2145
2012.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.