Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Միջոցառումներ> Սուրբծննդյան հրաշք գիշեր. մանկության երազանքը հոգիներում արթուն պահելու համար

Սուրբծննդյան հրաշք գիշեր. մանկության երազանքը հոգիներում արթուն պահելու համար

Սուրբծննդյան հրաշք գիշեր. մանկության երազանքը հոգիներում արթուն պահելու համար

Հիշո՞ւմ ենք մեր մանկության հեքիաթը, հրաշքի սպասումն ու հոգու թրթիռը, երբ դեռ փոքր էինք ու տարբեր բարդույթներից զերծ: Ի՞նչ էինք երազում, ի՞նչ սպասելիքներ ու պատկերացումներ ունեինք, ինչո՞վ էինք պատրաստ փոխհատուցել հրաշքի համար Ձմեռ պապին, Ձյունանուշին:Պահե՞լ ենք մեր մանկության հեքիաթ-երազանքը մեր հոգիներում, թե՞ ժամանակ ու սիրտ չկա դրանք վերհիշելու համար: Հարցեր են, որ հազար տարի ինքներս մեզ չենք տվել, ինչպես վաղուց չենք լսել մեր մանկության սիրելի երգերը, ինչպես մոռացել ենք մեր հավատարիմ ընկերուհուն`տիկնիկին, նրա անունն ու հագուստները, կամ սիրելի գնդակն ու ավտոմեքենան: Սբ. Երրորդություն եկեղեցու դահլիճում հունվարի 6-ին կայացած միջոցառումն առիթ եղավ, որ մոմերի լույսերի ներքո և «խարույկի» շուրջ ջերմացող երիտասարդները խորհեն այս թեմաների շուրջ: Նրանք նաև լսեցին Չարլզ Դիկենսի «Սուրբ Ծննդյան երգը» հեքիաթը, որ այնպես սրտառուչ ներկայացրեց Ս. Երրոդություն եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանան: Երիտասարդները երգեցին սիրելի ու հոգեպարար երգեր սպիտակ ձյան, ամանորի ու սիրո աշնան մասին: Տեր հոր խորհրդով երիտասարդներն իրենց երազանքները գրեցին թղթիկների վրա եւ որպես զարդ պահ տվեցին տոնածառի մշտադալար ճյուղերին: Ուղիղ մեկ տարի անց նրանք կվերընթերցեն դրանք և կգնահատեն իրենց երազանքն իրականություն դարձնելու համար գործադրած ջանքերը: Երիտասարդները դիտեցին նաև փոքրիկ ֆիլմ «Այս ամենն Ինձանից է» վերնագրով, որից հետո նաև գինով շնորհավորեցին միմյանց Սուրբ Ծննդյան տոնի առթիվ ու մաղթեցին հաջողություններ 2012 թվականին:
Սուրբ Երրորդություն եկեղեցու միության երիտասարդները հաստատեցին, որ երեկոն աննախադեպ էր իր հուզիչ անմիջականությամբ ու հեքիաթային մթնոլորտով: Դա էր պատճառը, որ նրանք հրաժեշտ էին տալիս իրար, բայց չէին շտապում հեռանալ:

Սուսաննա Մարգարյան
 

Դիտվել է 5195
2012.01.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.