Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ինտելեկտուալ փառատոն> Ձմեռային ինտելեկտուալ փառատոն 2012

Ձմեռային ինտելեկտուալ փառատոն 2012

Ձմեռային ինտելեկտուալ փառատոն 2012

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հովանավորությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը մարտի 3-ին կազմակերպում է 2012թ. ԱՀԹ ձմեռային ինտելեկտուալ փառատոնը:

Փառատոնն իրականացվում է ամեն տարի չորս անգամ և ունի երեք մրցանակային տեղեր: Մասնակցում են ԱՀԹ եկեղեցիների երիտասարդաց միությունները, ինչպես նաև այն կառույցները, որոնք սերտ համագործակցում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ: Ինտելեկտուալ խաղի հարցերը, որոնք մեծամասամբ հոգևոր բնույթ ունեն, կազմում և փակ ծրարով ներկայացնում է «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնը:
Ինտելեկտուալ փառատոնը երիտասարդներին հնարավորություն է տալիս ոչ միայն ստուգել և ձեռք բերել նոր գիտելիքներ, այլ նաև բացահայտել և ճանաչել այն երիտասարդներին, ովքեր այսօր ինչ-որ չափով ակտիվ են հոգևոր դաշտում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդական կյանքի մասնակից են:

Մարտի 3-ին, ժամը 11:00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցին սպասում է բոլոր, նրանց, ովքեր սիրում են մտածել և մրցել գիտելիքներով:

Երիտասարդաց միությունները մասնակցության հայտ կարող են ներկայացնել մինչև փետրվարի 15-ը: Հայտերի օրինակների և խաղի կանոնակարգի համար կարող եք դիմել Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությանը 055 736 502 հեռախոսահամարով, կամ` info@holytrinity.am էլ. հասցեով:

Լուսինե Մխիթարյան
ՍԵԵՄ լրագրության խմբակ

Դիտվել է 6947
2012.01.29
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.